Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Արա Բաբլոյան. Վարչապետի հարցը քննարկելու ենք ապրիլին

Արա Բաբլոյան. Վարչապետի հարցը քննարկելու ենք ապրիլին
02.09.2017 | 09:49

ՀՀԿ-ն քննարկելու է վարչապետի հարցը ապրիլին՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նա ընդգծել է, որ վարչապետի հարցում ՀՀԿ-ն միատարր է և ունի ընդամենը մեկ կարծիք։


«Կգանք, կհասնենք ապրիլ ամսին, կընտրենք մեր վարչապետին՝ բոլորս միասին»,- ասել է ԱԺ նախագահը: Նա չի կարծում, որ ապրիլին ուշ կլինի վարչապետի հարցը քննարկելը։

Դիտվել է՝ 3987

Մեկնաբանություններ